Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե Սալոմե
Սպառված

Սալոմե

Հեղինակ

9900֏

Տարեթիվ՝ 1907թ.

Չափսերը՝ 70*50 սմ

Նյութ՝ կապույտ ստվարաթուղթ

Կտորների քանակ՝ 1000

Սուրենյանցը Սալոմեին պատկերել է կտավի ձախ կողմում՝ մուգ շագանակագույն դռան ֆոնի վրա՝ կտավի մյուս դատարկ մասում թողնելով կանաչավուն, կապտաերկնագույն երանգներով տարածություն։ Հերոսուհու կերպարի ռոմանտիկ դրսևորումն ի հայտ է գալիս զարդանախշերի թրթռացող կորագծերից, կարմիր, սև, շագանակագույն վրձնահարվածներից, կտավի բնականոն մոխրաշագանակագույնը ստեղծում են գունային շքեղ միջավայր, անհանգիստ երաժշտական կշռույթ։ Պատկերի հմայքը պայմանավորված է թաքուն երկրաչափականությամբ, որը կազմված է կորերի խաղից, որն էլ ստեղծում է դիտողի վրա ազդելու ռիթմ։ Կորերը նկատելի են դեմքի, թիկնոցի, գլխարկի ձևերի մեջ, որոնք յուրօրինակ նազանք են հաղորդում Սալոմեին։ Ուսերի, գլխարկի կորերը և դեմքի օվալն արձագանքում են նրա հագուստի կոր գծերին և նրբություն ու մեղմություն են ներմուծում պատկերի մեջ։

Սուրենյանցի համար մարդկային մարմինը նշանների նշանն է, այն խորհրդավորը, որով կյանքը կազմված է բազում տարածականության և բազմապիսի չափականության հետ։ «Սալոմե» կտավի շարունակությունն ասես լինի «Արևելյան պարուհի» (1912) կտավը։

 

Փազլը արտադրված է Չինաստանում։ Տուփը և մյուս ատրիբուտները արտադրված են Հայաստանում։ Փաթեթավորվում է Գյումրիում

Նմանատիպ ապրանքներ

Մենք ունենք նմանատիպ ապրանքներ, որոնք գուցե հավանեք