Մշեցիների հարսանիք
9900֏
Չափերը՝ 50-70 սմ
Կտորների քանակ՝ 1000 հատ
Նյութը՝ կապույտ ստվարաթուղթ
Փազլը արտադրվում է Չինաստանում
Տուփը և մյուս ատրիբուտները արտադրվում են Հայաստանում
Փաթեթավորվում է Գյումրիում
Հեղինակը պատկերել է ձմեռային Մուշ քաղաքը հարսանեկան տոնախմբության ժամանակ։ Սովորաբար ողջ բնակավայրը մասնակից էր լինում հարսանիքին։ Կենտրոնում դհոլ-զուռնա նվագողներն են․ շուրջպարի (հավանաբար գյովնդ) պարագլուխը ազապն է՝ փեսայի և հարսի կողքին։ Ահա այսպիսին էր հայկական ավանդական հարսանիքը՝ ազգային երգ, պար, ոտքի տակ վազվզող կամ երդիկներին թառած երեխաներ, ծանրումեծ դիտորդ հարևաններ։
Մուշ քաղաքը հին հայկական բնակավայր է Արևեմտյան Հայաստանում և մինչև Հայոց ցեղասպանությունը հիմնականում բնակեցված էր հայերով։